Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Վրաստանի մայրաքաղաքում ընթացող «Tbilisi Open» միջազգային մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց: Երեկ առավոտյան նա 6:1, 3:6, 6:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Դարյա Բերեժնայային, ում, մեր տեղեկություններով, Ղազախստանում համարում են աճող աստղ եւ ապագայի մեծ հույսեր են կապում նրա հետ: Այս հաղթանակից հետո Անին մտավ պայքարը շարունակող ութ լավագույնների մեջ եւ սպասում էր քառորդ եզրափակչի իր մրցակցին: Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ հայ թենիսիստուհին այսօր մրցելու է գերմանացի Ալինա Վեսսելի հետ: