Երեկ պետք է ապամոնտաժվեին մայրաքաղաքի կենտրոնական փողոցների կրպակները: Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են հանել Աբովյան փողոցում գործող տաղավարները, կրպակատերերը համախմբված դիմադրություն են ցույց տվել: Ապամոնտաժման ենթակա կրպակների թվում կան սննդի օբյեկտներ, կոշկակարի կրպակներ եւ այլն: «Ա1+»-ի փոխանցմամբ, կրպակատերերին զորակցելու էին գնացել ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ կրպակատերերի շահերի պաշտպանության կազմկոմիտեի անդամ Արեւիկ Ղազարյանը։