Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականի առնչությամբ արդեն իսկ ասել էր «Ժողովուրդ» օրաթերթին. «Կարծում եմ, կոռուպցիան ու կաշառակերությունը պարզապես մեծամասնություն են կազմում այսօր, պատճառը դա է»: Եվ կանխատեսել էր, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Հայաստանում կավելանա արտագաղթը: Լյովա Խաչատրյանն «Առավոտ»-ին հավելյալ ասաց. «Չեմ կարծում, որ կայացած քաղաքական գործիչն առանց որեւէ լուրջ պատճառի կարող է թողնել քաղաքականությունը: Դրա համար լուրջ պատճառներ են պետք: Մի շարք պատճառների դեպքում են թողնում, երբ որ կոռուպցիայի, կաշառակերության մեջ են թաթախված կամ հիվանդ են, մահանում են: Հակառակ դեպքում՝ կայացած գործիչն իր քաղաքական կարիերայի ծաղկուն շրջանում, երբ ընդունված է բոլորի կողմից եւ հաջող քաղաքական գործիչ է՝ երբե՛ք չի կարող թողնել քաղաքականությունը: Կարծում եմ՝ դեռ կտեսնենք Կարեն Կարապետյանին մեծ քաղաքականության մեջ: Ես դեռ չգիտեմ որեւէ հաջողակ սպորտսմենի, որն իր կարիերայի ծաղկուն շրջանում թողնի սպորտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել