Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՌՆԱԼ ՉԻՄԱՆԱԼՈ՞Վ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԸ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"

Խորհրդարանը երեկ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրա մի փոփոխությունը նպատակ ունի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց համար վերացնել ՀՀ Սահմանադրության իմացության պահանջը, որի առկայությունը գործող օրենքում անուղղակիորեն ենթադրում է նաեւ հայոց լեզվի իմացություն, քանի որ ՀՀ կառավարության 30.08.07թ. թիվ 1040-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ ՀՀ Սահմանադրության իմացության ստուգման թեստը լրացվում է հայերենով: ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որը խորհրդարանում ներկայացնում էր օրենքի այս նախագիծը՝ հայտարարեց, «Լինում են հայրենասեր հայեր, ովքեր հայերենի իմացության հարցում դժվարանում են, եւ նման մարդկանց քաղաքացիություն չտալը, մեղմ ասած, սխալ է»: Ասվածը հնչեց ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի դժգոհության, թե սա կվնասի ազգապահպանության հարցին, ու նաեւ, որ հայերենի չիմացությունը «վերին աստիճանի խանգարում է հայրենասեր հային ընդգրկվել այն գործընթացներում, որոնք երկիրը տանում են զարգացման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել