Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ չի ստացվում

Սեպտեմբեր 14,2011 00:00

\"\"Բուխարեստում Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչումն են վիճարկում ծանրորդները: Առաջնության երկրորդ օրը որոշակի սպասելիքներ կային ավագ տարիքային խմբում հանդես եկող 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանից, որի ներկայացրած երկամարտի 280 կգ նախնական հայտը մեդալների համար պայքար էր ենթադրում: Պոկում վարժությունում հայ մարզիկը մեծ ջանքերի գնով վերջնական արդյունքով պատվո պատվանդան բարձրանալու հայտ ներկայացրեց: Երկու անգամ ձախողվելով 121 կգ-ում, Ռուբիկը վերջին մոտեցման համար ծանրաձողի քաշը բարձրացրեց երկու կիլոգրամով ու հաղթահարեց 123 կգ-ն, ինչն այս մրցաձեւում երկրորդ՝ արծաթե արդյունքն էր: Սակայն հրումում նա անսպասելի տապալվեց՝ երկու անգամ ձախողվելով 148 կգ-ում, իսկ երրորդ մոտացման ժամանակ՝ 151 կգ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930