Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԱՌԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ

Սեպտեմբեր 14,2011 00:00

«Շատ համեղ գարեջուր է, իսպանակա՞ն է»,- հարցրեցի Բլանեսի՝ Իսպանիայի հայտնի  Կոստա-Բրավա ափի ամենահին քաղաքի սրճարաններից մեկի մատուցողին: «Ոչ, իհարկե: Կատալոնական է, մեր տեղականն է…»,- կիսավրդովված ու ոգեւորված պատասխանեց նա:  Բացօթյա սրճարանից տեսարան էր բացվում դեպի մոտակա լողափի ողջ երկայնքով հսկայական տառերով գրված՝ INDEPENCIA CATALUNYA կոչը:

\"\"Կատալոնիայում (մայրաքաղաքը՝ Բարսելոնա) ոչ միայն բոլորը կատալոներեն են խոսում, այլեւ ցանկացած ցուցանակ ցանկացած վայրում գրված է երկու լեզվով՝ սկզբում կատալոներեն, ապա նոր՝ իսպաներեն: Կատալոներենը իսպաներենից տարբերվում է այնքանով, որքանով գրական հայերենը, ասենք, ղարաբաղյան բարբառից: Այս համեմատությունը արեց ծանոթս, որը տիրապետում է ե՛ւ ղարաբաղյան բարբառին, ե՛ւ իսպաներենին: Իսկ երբ Բարսելոնայում մի տեղացուց ճանապարհ էինք հարցնում՝ իսպաներենով, ասաց՝ «ավելի լավ է անգլերեն հարցրեք, այդ իսպանացիները կուշտ ենք», ու ձեռքով կոկորդը ցույց տվեց: Հավանաբար, կատալոնցի ազգայնականներից էր: Սակայն նրա խորհուրդը՝ խոսել անգլերեն, գրեթե անիրականանալի էր, քանի որ տեղացիների գերակշիռ մասը, այդ թվում՝ խանութների եւ սպասարկման այլ ծառայությունների աշխատակիցները, նախընտրում են անգամ զբոսաշրջիկների հետ խոսել կատալոներեն: Բայց լեզվական խնդիրները որեւէ կերպ չեն խանգարում բազմահազար զբոսաշրջիկներին վայելել Բարսելոնայի շքեղությունը եւ Միջերկրական ծովի իսպանական ափի հրաշալի բնությունը: Կիլոմետրերով ձգվող ոսկեհատիկ ավազե լողափերն անգամ ամռան վերջին-աշնան սկզբին լեփ-լեցուն էին զբոսաշրջիկներով:

 

\"\"
Տիպիկ կատալոնյան վիլլա:

\"\" \"\"
Բարսելոնայի խորհրդանիշը հանդիսացող Սագրադա Ֆամիլիայի, ինչպես
նաեւ այդ տաճարի հեղինակի՝ Անտոնիո Գաուդիի մեկ այլ
աշխարհահռչակ գործի՝ «Կազա Միլայի»
մոտ մշտապես մեծ հերթեր են:

\"\"
Կատալոնիայում նույնիսկ
«Կոկա-Կոլան» է ազգային նկարագիր կրում՝ արտադրվում է «Սագրադա Ֆամիլիայի» պատկերով:

\"\"
 Բլանես քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը:

\"\"
Բարսելոնայի ամենահին շուկան՝ «Բոքուերիան», նույնպես զբոսաշրջիկների սիրելի
վայրերից է: Այնտեղ, ինչպես հեքիաթներում է ասվում, «նույնիսկ ծտի կաթ կճարվի»:

\"\"
Ամեն առավոտ Կոստա-Բրավայի
առափնյա քաղաքների փողոցները մաքրվում են
նման մեքենաներով:

\"\"
Գաուդիի ոճը Բարսելոնայում եւ շրջակայքում
ամենուր է՝ հուշանվերներից սկսած, փողոցային
արտիստներով վերջացրած:

\"\"
Բարսելոնայում արմավենիներ են աճում
անգամ շենքերի գլխին:

Հ. Գ. Կատալոնիայում հերթական անգամ գնահատեցի 20 տարի առաջ մեր ձեռք բերած անկախությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930