Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿՐԿԻՆ ՊԱՏԺՎԵՑ

Սեպտեմբեր 14,2011 00:00

Երեկ «ԱրմենՏել» ընկերությունն ընդունել է, որ չարաշահել է գերիշխող դիրքը եւ պարտավորվել 2 շաբաթվա ընթացքում սխալն ուղղել, այսինքն՝ այսուհետեւ «ԱրմենՏելն» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը պետք է 99 դրամից իջեցնի: Հիշեցնենք, որ «Յուքոմը» դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ դժգոհելով, որ «ԱրմենՏելի» սահմանած այդ բարձր սակագները խոչընդոտում են առողջ մրցակցությանը եւ բաժանորդներին թույլ չեն տալիս օգտվել իրենց ծառայություններից: Հանձնաժողովը գտել է, որ «ԱրմենՏելն» իսկապես խտրական գներ է սահմանել եւ առաջացրել մրցակցային անհավասար պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ շարժական կապի GSM ծառայությունների շուկայում «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր, քանի որ շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98%-ը պատկանում է իրեն: Զարմանալի է մեկ այլ փաստ. «ԱրմենՏելը», որը դատարանում վիճարկում էր հանձնաժողովի նախորդ 2 որոշումները՝ կապված իր կողմից գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության հետ, երեկ նաեւ ընդունել է այդ իրավախախտումների փաստը եւ պատրաստակամություն հայտնել տուգանքները վճարել: Այսպիսով, ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, ընկերությունը պետբյուջե կվճարի 100 միլիոն դրամ՝ գերիշխող դիրքի չարաշահման եւ 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար: «Յուքոմի» հետ կապված խնդրի համար էլ «ԱրմենՏելը» ստացել է խիստ նախազգուշացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930