Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԴԻՏՈ՞ՐԴ

Սեպտեմբեր 14,2011 00:00

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ զորավարժությանը մասնակցել են նաեւ Հայաստանի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները՝ ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:
Զորավարժության ակտիվ փուլին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը, ի թիվս այլ երկրների, դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել