Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ

Սեպտեմբեր 14,2011 00:00

Լրագրողները երեկ հարցրին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ճի՞շտ է, որ ցանկանում է վարչապետ դառնալ: Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, թե շատ մարդիկ կան, որ ձգտում են այդ պաշտոնին, պարզապես, չգիտես ինչու, իր անունն է շրջանառվում, ու եւս մեկ անգամ շեշտեց. «Նման ցանկություն Աբրահամյան Հովիկը չունի, ինձ տեսնում եմ օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում»: Կոալիցիան ընտրությունների կգնա միասնակա՞ն ցուցակով, թե՞ կոալիցիոն ուժերը ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին, այս հարցին պատասխանելով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե դեռ նման քննարկում չի եղել. «Կոալիցիայի մեջ որեւէ տարաձայնություն չկա՝ գոնե այսօր: Եվ համոզված եմ, որ հետագայում էլ անելու ենք ամեն ինչ, որ տարաձայնություններ չլինեն: Եվ որոշում կկայացնենք, թե որն է ճիշտ»:
Բացի այն, որ պարոն Աբրահամյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի, մեկ ցանկություն եւս ունի՝ նախընտրական շտաբը ղեկավարելու ցանկություն. «Մեզ համար կարեւոր չի, թե ով է ղեկավարում շտաբը, կարեւոր է արդյունավետությունը: Անձը կապ չունի, կարեւոր է անել այնպես, որ 2012-ի ընտրություններում Հանրապետականը եւս ունենա մեծամասնություն Ազգային ժողովում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել