Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 14,2011 00:00

Երեկ սկսվեց ԱԺ  4-րդ գումարման 10-րդ նստաշրջանը: Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» խոսեցին հայ-թուրքական արձանագրությունների մասին: Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որպեսզի ԱԺ նախագահը եւ պատգամավորներն առաջարկեն ՀՀ նախագահին  մեր երկրի ստորագրությունը ետ վերցնել այդ արձանագրությունների վրայից, հաշվի առնելով, որ Թուրքիայի  խորհրդարանը   հանել է  դրանք իր օրակարգից: ԱԺ նախագահն էլ բացատրեց, թե հարեւան երկրի խորհրդարանն  այդպես  է վարվել իր իսկ երկրի համապատասխան օրենքով առաջնորդվելով: Նույն առաջարկն արեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: ԱԺ նախագահը կրկին ասաց, որ եթե Թուրքիայի կառավարությունը քայլեր չիրականացնի, ապա խորհրդարանը կդիմի մեր երկրի նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել