Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-Ն ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ՀՀԿ

Սեպտեմբեր 14,2011 00:00

Երեւանի պետական համալսարանում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մեծ քանակությամբ ուսանողներ եւ երիտասարդ դասախոսներ են անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Հիշեցնենք, որ բուհի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելը եւ կուսակցական քարոզչությամբ զբաղվելը համարվում է օրենքի կոպիտ խախտում: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, կուսակցականացման գործընթացը ԵՊՀ-ում ղեկավարում է բուհի ուսանողական բաժնի պետ Միհրան Հակոբյանը: Կասկածից վեր է, որ այս ամենի մասին տեղյակ է նաեւ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որի հովանավորյալն էլ հենց հանդիսանում է Մ. Հակոբյանը: Վերջինս ժամանակին ղեկավարել է պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, 2006թ.-ին համալրել է ՀՀԿ շարքերը եւ համալսարանում զբաղվում է բացահայտ քաղաքական-կուսակցական գործունեությամբ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Մ. Հակոբյանը ուսանողական խորհրդի եւ կուսակցական դասախոսների միջոցով ստեղծել է քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպչական ցանց, որը մի կողմից՝ օգտագործվում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հենարանը ամուր պահելու գործում, մյուս կողմից` ՀՀԿ շարքերը համալրելու արդյունավետ մեխանիզմ է: Այսպիսով, Արամ Սիմոնյանի երիտասարդների խումբը ներկայումս ժրաջան աշխատանք է ծավալում ԵՊՀ-ում, եւ մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու «դեմքով դեպի կուսակցություն» ծրագրի հաջորդ փուլերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել