Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՐԽՆՋԻԶՄ՝ ԸՍՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ

Սեպտեմբեր 13,2011 00:00

«Արվեստում նոր ոճ է առաջ եկել՝ խրխինջիզմ…մենք, սակայն, չենք ցանկանում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված տեսնել այդ 8 ու կեսերը, 64 ալիքներն ու 96 ատամները, որոնք հանդիսատեսին ոչ մտածելու, ոչ էլ հուզվելու նյութ են տալիս: Այդ թատրոնը պետք է փակվի, վերանայվի ռեպերտուարային քաղաքականությունը: Թատրոնն արդեն բորբոսնած է»,- երեկվա ասուլիսում, ըստ tert.am-ի, ասել է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նա եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը միակարծիք են՝ Սունդուկյանի թատրոնը դարձել է շոուների թատրոն: Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ թատրոնում մտքի եւ հոգու սնունդ տվող արվեստ չկա, պետք է այնպիսի ներկայացումներ բեմադրվեն, որոնք հուզեն մարդկանց: Բեմադրիչը համոզված է, որ երբ թատրոնում գլխավորը դառնում է տնօրենը, ամեն ինչ վերջանում է, քանի որ նա սկսում է մտածել «փող աշխատելու մասին», այնինչ՝ թատրոնի հիմնական դեմքը պետք է լինի բեմադրիչը: Պարոն Ծատուրյանը նշում է, որ չպետք է կառչել աթոռին ու թույլ չտալ երիտասարդներին ներկայացնել իրենց ունակությունները: Նա որպես Սունդուկյան թատրոնի բեմադրիչներ տեսնում է Արմեն Էլբակյանի դստերը՝ Լիլի Էլբակյանին, Նարինե Գրիգորյանին, Արմեն Խանդիկյանին, Ռուբեն Բաբայանին: Անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանի համոզմամբ՝ չպետք է հապաղել, Սունդուկյան թատրոնում պետք է նշանակել գեղարվեստական ղեկավար, որը ոչ թե ֆինանսիստ պետք է լինի, այլ որոշի թատրոնի էսթետիկական կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել