Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երկրորդ փուլի 12 մասնակիցները մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: Հայաստանի լավագույն կին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նախորդ չորս տուրերում անհաջող մասնակցությունից հետո (նա կրել է երեք պարտություն եւ մեկն ավարտել ոչ-ոքի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը) 5-րդ տուրում խաղում էր տանտիրուհիներից Ցզյույ Վենցզյունի հետ: