Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկը՝ առանց մեդալների

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (20 եւ 23 տարեկաններ) առաջնությունը մեկնարկեց կրտսեր տարիքային խմբի ներկայացուցիչների պայքարով, որտեղ Հայաստանը ներկայացնում են Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ), Իզաբելա Յայլյանը (53 կգ) եւ Ալլա Սամվելյանը (58 կգ):
Բուխարեստի մրցահարթակում Սմբատը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Նա երկու վարժություններում ընձեռված վեց մոտեցումների հնարավորությունից արդյունավետ կատարեց միայն երեքը: Պոկումում նա բարձրացրեց 100, հրումում՝ 131 եւ երկամարտի 231 կիլոգրամ արդյունքով «A» խմբի յոթ մասնակիցների մեջ զբաղեցրեց միայն վեցերորդ տեղը: Ընդ որում, Սմբատը երկամարտի իր նախնական հայտի 340 կգ-ից ամբողջ 9 կիլոգրամ պակաս արդյունք ցույց տվեց:
Օգոստոս ամսին Լեհաստանում Եվրոպայի պատանիների չեմպիոնուհու կոչումը նվաճած Իզաբելա Յայլյանը նույնպես հիսուն տոկոսով իրականացրեց իր մոտեցումները, սակայն երկամարտում նրա ցույց տված 166 (76կգ+ 90կգ) արդյունքը մեկ կիլոգրամով ավելի էր նախապես հայտավորած ցուցանիշից: Այդուհանդերձ, Իզաբելան ի վերջո հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:
Երեկ երեկոյան պայքարի մեջ ներգրավվելու էր 23 տարեկանների մրցակցության մեր առաջին մասնակից՝ 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը, որը, ըստ ամենայնի, մեդալի հավակնորդ է: Իսկ այսօր ասպարեզ է մտնելու 20 տարեկանների մրցապայքարի մեր վերջին մասնակիցը՝ Ալլա Սամվելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930