Նորքի 3-րդ զանգվածի 26 շենքի վերելակը մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում: Պարբերաբար պարապուրդի մատնվող 9 հարկանի շենքի այս վերելակի համար բնակիչները ինչեր ասես, որ չեն արել. դիմել են համատիրությանը, հավելյալ վճարումներ կատարել, սակայն՝ ապարդյուն: Վերելակը լավագույն դեպքում դիմանում է 2 օր, նորից խափանվում եւ այդպես շարունակ; Համատիրությունն իր հերթին արդարանում է, ասելով, որ անում է «անհնարինը»: Սակայն ինչ «անհնարին», երբ բարձրահարկի երեխաները դպրոց եւ մանկապարտեզ են գնում խարխափելով մթի ու անհայտության մեջ: Ի դեպ, նույն վիճակը նաեւ հարեւան բարձրահարկ շենքում է՝ 27-ում: Այստեղ տոն է այն ժամանակ, երբ վերելակը բարեհաճում է աշխատել: