Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկասպանին նախկինում ստուգե՞լ են

Սեպտեմբեր 13,2011 00:00

Սեպտեմբերի 8-ին տեղեկացրել ենք, որ Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոզա Ալոյանը խեղդամահ է արել իր 2 դեռահաս երեխաներին՝ 6-ամյա Վարդանին եւ 4-ամյա Հայկին: Մանկասպանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Մեր աղբյուրը տեղեկացրել էր, որ Ռոզա Ալոյանը «Արարատ քաղաքի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական կաբինետներում հաշվառված չէ, իսկ նրա տանը բազմաթիվ կրոնական գրքեր են հայտնաբերվել:
Երեկ մեր աղբյուրը նոր տեղեկություններ հաղորդեց: Պարզվում է, որ Ռոզա Ալոյանի ամուսինը նրանից հեռացել է հենց կնոջ կրոնական հակումների եւ ուղղվածության արդյունքում: Ռոզա Ալոյանը իրոք հոգեբուժական կաբինետում գրանցված չի եղել, սակայն, ըստ լուրերի, նրա ամուսինը բժիշկ է կանչել՝ ստուգելու կնոջ հոգեկան առոջության վիճակն ու հավասարակշռվածության աստիճանը: Բժիշկները ստուգել են եւ ասել, որ այդ պահին Ռոզան հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել