Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԵՐ՝ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"Գլխավոր դատախազության շենքի դիմաց Գոհար Չիֆլիկյանի հայտարարած կարճաժամկետ հացադուլի մասին «Առավոտն» արդեն անդրադարձել է: Կնոջը մեր ներկայությամբ հրավիրեց նամակների բաժնի պատասխանատուն, եւ նա մտավ դատախազության շենք: Նամակների բաժնում նա ներկայացնում է որդու՝ մասնագիտությամբ խոհարար Հայկ Հարությունյանի խնդիրը, ասում, որ սպասում է տղայի դատավճռին: Նրան մեղադրում էին «Ջոյ բինգո» խաղատան անվտանգության աշխատակիցների հետ վեճի բռնվելու, «հասարակական անդորրը» խանգարելու համար:
Դատախազության շենքից դուրս գալուց հետո Գ. Չիֆլիկյանին հրավիրում են ոստիկանության Կենտրոնական բաժին: Այս հրավերի պատկերը երեւում է ներկայացված լուսանկարից: Կապտուկներ՝ թեւերին եւ ոտքերին: Գ. Չիֆլիկյանի՝ ոստիկանությունում գտնվելու եւ նրա որդու դատավճռի մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել