Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՄԱՎՈԼԿԻ» ԶՈՀԵՐԸ

Սեպտեմբեր 13,2011 00:00

\"\"

\"\"

Սեպտեմբերի 12-ի գիշերը, ժամը 3.20-ի սահմաններում, 20-ամյա Վահրամ Խաչատուրովը Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես Բենց» E230 մակնիշի ավտոմեքենայով «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ չկարողանալով տեղավորվել շրջադարձի մեջ՝ բախվել է ծառին: Նրան եւ ուղեւոր 20-ամյա Ռաֆայել Ալոյանին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Առավոտյան 7.40-ին Խաչատուրովը վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ Ռ. Ալոյանը տեղափոխվել է կայազորային կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: «Առավոտին» հայտնի դարձավ, որ նրանք երկուսն էլ Էջմիածնի զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողներ էին եւ գտնվել են «սամավոլկայի» մեջ: Մեկ այլ վթար էլ տեղի է ունեցել ԱԺ-ի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում: Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.10-ի սահմաններում, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, 22-ամյա Գուրգեն Արամյանը «Հոնդա» մակնիշի 22 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները եւ հանձնել «Շտապօգնության» բրիգադին: Դեպքի վայրում հավաքված նրա ընկերներն ասում էին, թե «մեր ախպերը պիտի չաստում լիներ, ինչ գործ ուներ, էկավ, ընգավ փորձանքի մեջ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել