Շենժենում (Չինաստան) շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երկրորդ փուլը, որին մասնակցող 12 շախմատիստների մեջ է նաեւ Էլինա Դանիելյանը:
Երեկ կայացած երրորդ տուրում սեւերով հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհին արդեն 30-րդ քայլում պարտվեց Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեին: Ինչպես երեւում է, Էլինան այս մրցաշարին լավագույն մարզավիճակում չի ներկայացել: Նա կրել է երկու պարտություն, մեկ պարտիայում արել է ոչ-ոքի եւ 12 մասնակիցների մեջ կես միավորով Եկատերինա Կովալեւսկայայի (Ռուսաստան) եւ Բաթույագ Մոնգոնթուլի (Մոնղոլիա) հետ միասին կազմում է ետնապահների եռյակը:
Այսօր Դանիելյանը սպիտակներով հանդիպում է չինուհի Ռուան Լուֆեյի հետ: