Մոսկվայի կառավարությունը դիմել է անհատ անձանց՝ առաջարկություններ ներկայացնել Մոսկվայի փողոցային երթեւեկության կարգավորման վերաբերյալ: ՌԴ ներքին գործերի նախարարությունում էլ ստեղծվել է համապատասխան բաժին, որը պետք է զբաղվի այդ հարցով: Բաժնի ղեկավար է նշանակվել նախկին ավտոտեսչության պետ, գեներալ, ինչն ապացույց է, որ մեծ ուշադրություն է դարձվում երթեւեկության կարգավորմանը:
Արձագանքելով Մոսկվայի կառավարությանը, ես նույնպես առաջարկություններ եմ ներկայացրել եւ ստացել եմ պատասխան, որ դրանք ուսումնասիրվում են:
Մեզ մոտ էլ փողոցային երթեւեկության ոլորտը մեծ խնդիրներ ունի: Օրինակ, Խանջյան փողոցը, որ վերջերս է վերակառուցվել, անարդյունք է աշխատում, իսկ Արշակունյաց պողոտայի ճամփաբաժան պատն ավելի է դժվարացնում երթեւեկությունը եւ այլն: Դժվարություններ են առաջացել նաեւ երկար տարիներ կայացած կանգառները, հետիոտնի անցման եւ հետադարձ կատարելու տեղերը փոխելու հետ կապված: Հիմա էլ կանգառներն են բանուկ մասից առանձնացնում ռետինե գոտիներով, ստեղծելով ավելի խառը վիճակ: Ճիշտ կլիներ ընդամենը կանգառը բաժանել ըստ ուղղությունների, օրինակ՝ Նժդեհի հրապարակից Պռոշյան, Խանջյան փողոցների, կայարանի եւ այլ ուղղություններով, ավտոբուսի եւ ուղեւորի համար հատկացնել հատվածներ: Պետք է դադարեցնել այս բնագավառում ոչինչ չտվող ծախսերը, որոնք միայն փոշիացնում են պետական միջոցները: Կարծում եմ, Երեւանի քաղաքապետարանը նույնպես պետք է հետեւի Մոսկվայի օրինակին: