Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկոսադրույքները կնվազեն

Սեպտեմբեր 10,2011 00:00

Վարկավորման տոկոսադրույքները առաջիկայում կշարունակեն նվազել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը. «Բոլոր վարկատեսակների մասին է խոսքը: Դա կապված է համակարգում առկա իրացվելիության ու մրցակցության հետ»: Պարոն Օսիպյանի համոզմամբ՝ քանի որ ներկայումս հանրապետությունում չկան գնաճային լուրջ ճնշումներ, ապա առաջիկայում վերաֆինանսավորման տոկոսադրույքների իջեցման անհրաժեշտություն չի լինի: Պարոն Օսիպյանը մեծ ձեռքբերում համարեց այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված բանկային համակարգի 6,7% կապիտալի աճը:
Հիշեցնենք, որ ակտիվներն աճել են 12,5%-ով, 17,8%-ով էլ՝ վարկային ներդրումները: Մեծ առաջընթաց է նկատվել նաեւ տնտեսության վարկավորման մասով՝ 23,4%: Այս տարի բանկային համակարգը 21,7 միլիարդ շահույթ է ունեցել: «Այս տարի գերազանց աճ ենք ունեցել բոլոր ցուցանիշներով»,- նշեց պարոն Օսիպյանը: Ասուլիսի ընթացքում բանկերի միության եւ տնտեսագիտական համալսարանի միջեւ կնքվեց համագործակցության համաձայնագիր. Այսուհետեւ երկու կառույցները համագործակցելու են ֆինանսաբանկային ոլորտների մասնագիտացումներով մագիստրոսի կրթական ծրագրի համատեղ իրականացման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել