Լրահոս
Օրվա լրահոսը

Միտինգի չեկողն էլ է տուժում

Սեպտեմբեր 10,2011 00:00

Երեկ վաղ առավոտից մեր թերթը ահազանգ էր ստանում այն մասին, որ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի պատճառով Գյումրիի ավտոկայանում դարձյալ կուտակումներ են, քանի որ մայրաքաղաք մեկնող տրանսպորտը չի աշխատում: Չնայած գծատերերի ստանձնած պարտավորություններին, այն է՝ ապահովել անխափան ուղեւորափոխադրում, այնուամենայնիվ, ընդդիմության հանրահավաքների օրերին, որպես կանոն, Գյումրիից Երեւան եկող տրանսպորտը կաթվածահար է լինում: Երեկ մեկնելով ավտոկայան՝ այնտեղ հանդիպեցինք Շիրակի մարզի տրանսպորտի տեսչության պետ Ալբերտ Դերձակյանին, որը վստահեցրեց, որ ինքը կանգնած հսկում է՝ այդ երեւույթը կանխելու համար: Պաշտոնյայի հեռանալուց հետո հետագա ուղեւորափոխադրումը անխափան տեղի ունեցավ, քանի որ լրագրողներն ակամայից վերահսկողի գործն իրենց վրա վերցրին:
Հարցուփորձից պարզ դարձավ, որ մայրաքաղաք մեկնող ուղեւորների մեջ միտինգավորներ չկային, չնայած դրան, նրանք էլ անհարմարություններ կրեցին ու արհեստական խնդիրների մեջ հայտնվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել