Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ԵՐԿԻՐ

Սեպտեմբեր 10,2011 00:00

Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին, որ կայանալու է սեպտեմբերի 19-21-ը Երեւանում, մասնակցելու է 20 երկրից 35 սփյուռքահայ: Ըստ սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների, չորս հոգի կլինեն ռուսահայ համայնքից, երեքը՝ ԱՄՆ-ից, վեց հոգի կգա Լիբանանից, երեքը՝ Ֆրանսիայից: Համաժողովին մասնակցելու են նաեւ աբխազահայ, վիրահայ, շվեդահայ, ուկրաինահայ, իրաքահայ, ռումինահայ, իսրայելահայ, կիպրահայ, լեհահայ, բրիտանահայ, հոլանդահայ, իսպանահայ, իտալահայ, հունահայ, սերբահայ, մալթահայ համայնքները: Համաժողովին չեն մասնակցի մեծ համայնքներ՝ ավստրալահայերը, արգենտինահայերը, հարեւան իրանահայերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել