Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԱՆՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՎՐԱ

Սեպտեմբեր 10,2011 00:00

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպությունը երեկ տարածել էր հայտարարություն՝ կապված «Հրապարակ» թերթի դեմ «ավարտված» դատական գործի հետ: «Հրապարակ» թերթը հարկադիր կատարողի այցելությունից տեղեկացել է այն մասին, որ դատարանի որոշմամբ զրկվել է խոսքի ազատությունից: Պարզվել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի դատարանը վճռել է, որ պետք է «հայցագնի՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ արգելել «Հրապարակ» օրաթերթին սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկատվության տարածում՝ մինչեւ գործով վերջնական ակտ կայացնելը»:
Իրավունքի եւ ազատության կենտրոնը դատապարտում է ազատ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումները: «Քանի որ դատարանը Սահմանադրության խախտմամբ «Հրապարակ» օրաթերթին զրկել է խոսքի ազատությունից՝ արգելելով հանդես գալ «սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկատվության տարածումով», եւ այդ արգելքը տարածվում է միայն «Հրապարակի» վրա, ապա լրատվամիջոցներին առաջարկում ու կոչ ենք անում «սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված» հանդես գալ բազմազան մեկնաբանություններով ու հրապարակումներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել