Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՍԻՋ» ՍԴ-ԻՆ

Սեպտեմբեր 10,2011 00:00

\"\"

«Ի՞նչն է խանգարում ՀՀ ՍԴ-ին ընդվզել այս ճչացող երեւույթի դեմ, ինչպես, ասենք, 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծման առիթով քաջաբար վարվեցին ՀՀ 9 ազնիվ դիվանագետներ եւ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը»,- երեկ հանրահավաքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հանգամանորեն վերլուծելով 2008 թվականից ի վեր տեղի ունեցած Սահմանադրության խախտման հիմնական դեպքերը: «Այդ խորհրդանշական քայլը իրավական պետության կայացման եւ իրավագիտակցության արմատավորման տեսակետից շատ ավելի մեծ օգտակարություն կունենար, քան ՍԴ-ի ողջ նախորդ գործունեությունը: Թերեւս ես իդեալիզմի գիրկն եմ ընկնում, բայց համոզված եմ, որ առանց իդեալիզմի իրավական եւ բարոյական պետություն կառուցել հնարավոր չէ»,- եզրափակեց առաջին նախագահը: ՍԴ-ի կախվածությունը նա որակեց որպես «պետության վերջը»: Ի հավաստումն ՍԴ-ի կախվածության՝ վկայակոչեց նաեւ «Վիկիլիքսի» հայտնի հրապարակումները:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել