Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն անհաջող է մեկնարկել Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի երկրորդ փուլում: Հայաստանի լավագույն շախմատիստուհին առաջին տուրում սեւերով պարտվել է սլովենուհի Աննա Մուզիչուկին: Երեկ՝ երկրորդ տուրում, Էլինայի մրցակիցը Տան Չժունյին էր՝ Չինաստանից, որն ըստ երեւույթին վերջին պահին փոխարինել է կազմակերպիչների հրապարակած մասնակիցների նախնական ցուցակից դուրս մնացած Ալիսա Գալյամովային (Ռուսաստան):
Դանիելյան-Չժունյի պայքարը տեւեց 55 քայլ, եւ մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: