Այսօր մանկապարտեզներում եղած խաղալիքները ժամկետանց են եւ հնարավոր է վտանգավոր՝ երեխաների առողջության համար: Երեկ ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում ասոցիացիայի կողմից անցկացրած ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ մանուկները խաղում են այնպիսի խաղալիքներով, որոնք ժամկետանց են: Ա. Պողոսյանի խոսքերով, դրանք մազ են թողնում, գունազրկվում են եւ այլն: Չնայած նշյալ խաղալիքների հիմնական մասը ներկրվում է Չինաստանից եւ որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, այդուհանդերձ, մասնագետի տվյալներով, դեռեւս ոչ մի երեխայի ծնող խաղալիքից տուժելու վերաբերյալ գանգատներով հիվանդանոց չի դիմել:
Փոխարենը խաղալիքի շուկայի 4 ընկերություն, որոնց թվում են «Մանկան» եւ «Տունտունիկ» ընկերությունները, տուգանվել են հայերեն մակնշում եւ սերտիֆիկատներ չունենալու համար: