Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՊԵԿ-ՈՒՄ

Սեպտեմբեր 08,2011 00:00

ՀՀ ՊԵԿ-ի հանդիսասրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը եւ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ ստորագրեցին համագործակցության պայմանագիր: ՀՊՏՀ ռեկտորի վկայությամբ՝ սա աննախադեպ մի քայլ է բուհ-գործատու կապի ամրապնդման, կրթության որակի բարելավման առումներով: ՊԵԿ-ի համակարգը բանիմաց եւ բարձրակարգ մասնագետներով համալրելու գործընթացին այսուհետեւ մասնակցություն կունենա ՀՊՏՀ-ն, որտեղ հարկային եւ մաքսային ոլորտների մասնագիտացմամբ, ՊԵԿ-ի պատվերով, կիրականացվեն մագիստրոսական կրթական ծրագրեր: Միեւնույն ժամանակ՝ կմշակվեն ու կկազմվեն ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, կհրապարակվեն դասագրքեր, այլ ուսումնամեթոդական նյութեր, կկատարվեն համատեղ հետազոտություններ, ՊԵԿ-ի բանիմաց մասնագետները կհամալրեն ՀՊՏՀ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի շարքերը եւ իրենց փորձը կփոխանցեն մագիստրատուրայի ուսանողներին: Նշված հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ 20 գերազանցիկ մագիստրոսներ, որոնք եռամսյա փորձառությունից հետո աշխատանքի կանցնեն ՊԵԿ-ի ստորաբաժանումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել