Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԴԵՊՔ, 6,275 ՄԻԼԻՈՆ ՎՆԱՍ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Օգոստոսի 27-ից մեկնարկել է որսաշրջանը եւ Կապանի տարածաշրջանում արդեն որսագողության երկու դեպք է արձանագրվել, ընդհանուր վնասը՝ 6,275 միլիոն դրամ:
Որսագողության առաջին դեպքի ժամանակ որսագողերի զոհ են դարձել Կարմիր գրքում գրանցված բեզոարյան երկու այծ, ընդհանուր վնասը՝ 6 միլիոն, իսկ երկրորդ դեպքի ժամանակ 55 կարմրախայտ ձուկ է որսագողերի ավար դարձել, ընդհանուր վնասը՝ 275 հազար դրամ: Երկու դեպքում էլ որսագողերը Կապանից են, քրեական գործեր է հարուցված, առգրավվել է 26 կգ այծի միս:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը նշում է, որ սիրողական որսի սիրահարները պետք է օրինական որս կատարելու համար համապատասխան անդորրագիր ունենան: Լեւոն Պետրոսյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ անօրինական որս կատարելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930