Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆՏՐՈՆ TV»-Ի ԴԵՄ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Երեկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավորներ Նախշուն Տավարացյանի, Ստեփան Միքայելյանի, Դանիել Խաչատրյանի մասնակցությամբ, ժ.12-1.00-ն ընկած ժամանակահատվածում լսեց մոտ 15 վերաքննիչ բողոք:
Դրանցից երկուսը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի դեմ էր: Հեռուստաընկերությունը ներկայացուցիչ չէր ուղարկել դատարան, հետեւաբար պարզ չէր նրանց դիրքորոշումը:
Վերաքննիչ բողոք էին բերել «Եդեսիա» ջոկատի նախկին հրամանատար, լրտեսության մեջ մեղադրվող Գեւորգ Հայրապետյանը եւ Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանը:
Թե դատապարտյալը, թե կալանավորը դատարան չէին ներկայացել:
Ի դեպ, Գեւորգի բողոքը հրապարակվեց առանց նրա պաշտպանի՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության, քանի որ նա ուշացումով ներկայացավ դատական նիստին:
Գեւորգ Հայրապետյանի դեմ նշված հեռուստաընկերությունը պատրաստել է հաղորդում, ինչը, ըստ Հայրապետյանի, վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Նա դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել էր իրեն արատավորող տեղեկությունները հերքել, անվճար հեռուստաժամ հատկացնել եւ փոխհատուցել 3 մլն դրամ:
Բողոքում Գ. Հայրապետյանը նշել էր. «Տեսանյութում առկա են կադրեր, որոնք չեն բխում գործի նյութերից, հակասում են դրա փաստական հանգամանքներին: Այս առումով հասարակական կարծիքը ձեւավորող էական ազդակ պետք է դիտել վերոնշյալ հեռարձակման այն մասը, որտեղ ցույց են տրվում գումարներ փոխանցելու տեսարաններ: Նման փաստական հանգամանք քրեական գործի նյութերով ապացուցված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930