Ոստիկանության Նոր Նորքի բաժին էր օրերս դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ իր հարեւանը՝ ոմն Լորիս, դիտավորյալ հրկիզել է իրեն պատկանող, Ավանի Աճառյան փողոցի թիվ 24 շենքի բակում տեղադրված մետաղյա ավտոտնակը, որի մեջ եղել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադող, կենցաղային ապրանքներ եւ 1 խմ շինարարական փայտ՝ պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են Լորիսի անձը, եւ նրան իր տնից բերման են ենթարկել բաժին: