ԼՂՀ պաշտպանության բանակը ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան կապակցությամբ հայտնեց, որ Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: