Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կընդառաջի՞ 33 համայնքապետերի եւ երկրապահների խնդրանքին

Սեպտեմբեր 08,2011 00:00

Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների 33 համայնքների ղեկավարներ իրենց համայնքների բնակչության անունից դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի նա ներում շնորհի ծագումով Կոթի գյուղից Յուրիկ Հարությունյանին: Նույն խնդրանքով երկրի ղեկավարին դիմել են նաեւ Երկրապահ կամավորականների միության Իջեւանի, Նոյեմբերյանի, Տավուշի բաժանմունքների ղեկավարները եւ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահը: Յուրիկ Հարությունյանը 1992-94 թվականներին ակտիվորեն մասնակցել է Տավուշի մարզի ինքնապաշտպանությանը, մարտում վիրավորվել է: Նրա մարտական ուղու մասին «Մարտնչող լեռնահովիտ» գրքում գրել է երջանկահիշատակ Իգնատ Մամյանը: Յուրիկ Հարությունյանը պարգեւատրվել է մի շարք մեդալներով: Հրադադարի հաստատումից հետո նա զբաղվել է գործարարությամբ, նաեւ բարեգործություններ կատարել, օգնություն հատկացրել Հայրենական պատերազմի վետերաններին, ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին, կարիքավորներին, հովանավորել մարզական եւ մշակութային միջոցառումներ:
2008 թվականի հուլիսին մեղադրվելով մաքսանենգության մեջ՝ նա ձերբակալվեց, ապա դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները եւ մարզի երկրապահները հույս են տածում, որ նախագահը կանսա իրենց խնդրանքին, որ Յուրիկը կհայտնվի ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել