Արեւմուտքում եւ Ամերիկայում քաղաքացիները պարզապես պաշտամունք ունեն իրենց դրոշի հանդեպ, առանց որեւէ մեկի հրահանգին սպասելու այն տեղադրում են իրենց տան տանիքին կամ կախում պատուհանից: Հայաստանում դրոշի նկատմամբ նման ակնածանք չկա, սակայն բացառություններ լինում են: Օրինակ, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ՝ 70-անց Աշոտ Ասիրյանի տան գլխին ծածանվում է եռագույնը: Ցավոք, եռագույնը խիստ մաշված է, պետական խորհրդանիշի նարնջագույնը վաղուց դեղին է դարձել, դրոշը քամուց պատառոտվել է:
Դրոշն ու Հայաստանի Հանրապետության պետական այլ խորհրդանիշները հարգելը գովելի է: Ցավալի է, որ քաղաքացին չի կարող խնամել իր իսկ տան գլխի խորհրդանիշը: Ասիրյանի տունը գտնվում է հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ճանապարհի եզրին, եւ ամեն օր հարյուրավոր մարդիկ են տեսնում խունացած եւ պատռված դրոշը: