Երեկ Երեւանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երեւանի մետրոպոլիտեն: Վարչական մասի պատասխանատուների հետ հանդիպումից հետո քաղաքապետը շրջել է մետրոյում, զրուցել ուղեւորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Աջափնյակ թաղամասի 2 կայարանների կառուցմանը, Կ. Կարապետյանը նշել է, որ դրանց համար կպահանջվի ավելի քան $200-250 միլիոն: