Լրահոս
Օրվա լրահոսը

Չիֆրիկյանի հացադուլը

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ ժ. 10-ին փորձեց հացադուլ սկսել Գոհար Չիֆրիկյանը: Նա իր հետ բերել էր երկու ցուցապաստառ եւ բենզինի տարա, որպեզի ինքնահրկիզվի:
Իր պատմելով՝ տղայի գործը գտնվում էր Էջմիածնի դատարանում: Տիկինը սպասում է, թե դատավորը ինչ դատավճիռ կկայացնի, որպեսզի դիմի ինքնահրկիզման: Գ. Չիֆրիկյանն ասաց, որ ֆինանսական ծանր վիճակի պատճառով չի կարողացել որդու համար փաստաբան գտնել, իսկ երբ հարցրի, թե դիմե՞լ է իրավապաշտպան կազմակերպություններին, քանի որ նրանք անվճար իրավական օգնություն են ցույց տալիս, զարմացավ, որ այդպիսի կառույցներ կան: Կնոջ պատմածից հասկացանք, որ «Ջոյ Բինգո» խաղատան անվտանգության աշխատակիցների ու նրա որդու միջեւ ծեծկռտուք է եղել: Անվտանգության աշխատակիցները ծեծից հետո տղային ջրատարն են գցել, վնասվածքներ պատճառել: Մահամերձ որդին ստիպված է եղել ստել, թե գլխավոր դատախազի բարեկամն է, որպեսզի իրեն չծեծեն: Սակայն, ըստ զրուցակցիս, հետագայում գործը շրջվել է տղայի դեմ, եւ նա հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Երեկ բողոքաբերին մոտեցավ գլխավոր դատախազության նամակների եւ դիմումների բաժնի պատասխանատու պարոն Անդրեասյանը, որը Գ. Չիֆրիկյանին հրավիրեց իր մոտ՝ ծանոթանալու նրա գործին:
Ցուցապաստառներն ի պահ տրվեց շենքը հսկող ոստիկաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել