Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐԵՆ ՉԵՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Սեպտեմբերի 6-ին տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի մերձակայքում գտնվող «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում բռնաբարվել է 17 տարեկան մի աղջիկ, եւ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Սամվել Անանյանը եւ Սերգեյ Ամիրաղյանը, ինչպես նաեւ 16-ամյա Նարեկ Հակոբյանը: Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր է: Առայժմ գործով ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան, ընթանում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գործը վարող քննիչ Գագիկ Նասիբյանը սեպտեմբերի 7-ին հրաժարվեց մեզ տեղեկություններ տալ. «Էլ BBC-ից, էլ ամեն տեղից զանգում են, գրի, որ հրաժարվում եմ տեղեկություններ տալ»,- ասաց քննիչ Գագիկ Նասիբյանը: Քննիչը, սակայն, որոշ տեղեկություններ տրամադրեց. դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները դեռ հայտնի չեն:
Մեր այցի ժամանակ քննիչի աշխատասենյակում էր գործով տուժող աղջիկը, ով Նոյեմբերյան քաղաքի հարեւան Կողբ գյուղի բնակչուհի է: Ոստիկանության մեր իրազեկ աղբյուրը հայտնեց, որ սեպտեմբերի 7-ին աղջիկը քննիչին գրավոր հայտարարություն է տվել, որ իրեն չեն բռնաբարել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր տղան բռնաբարություն չի կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել