Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԱՊԱՀԸ ՓԱԽԵԼ Է ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ ձերբակալվել է սեպտեմբերի 5-ին հանցանքի վայրից փախուստի դիմած քաղաքացի՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Բարսեղյանը: «Առավոտի» տեղեկություններով, ձերբակալվածը աշխատում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի գյուղապետարանում որպես գլխավոր հաշվապահ: Նա այս տարվա սեպտեմբերի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, վարելով «Գազել» մակնիշի 63 ՕՍ 086 համարանիշի ավտոմեքենան՝ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով  այդ մեքենայի  վարորդը՝ Չարենցավանի բնակիչ, 24-ամյա Արթուր Մանուչարյանը,  տեղում մահացել էր, իսկ  ուղեւորներ՝ 28-ամյա Արմեն Գրիգորյանը, 21-ամյա  Վազգեն Հարությունյանը եւ 21-ամյա Վարդան Հարությունյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն:  Ավտովթարից հետո նա մահացածին եւ վիրավորներին թողնելով անօգնական վիճակում՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել