Այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ խաղարկությունը, որին մասնակցող աշխարհի 12 առաջատար շախմատիստուհիների մեջ է նաեւ Էլինա Դանիելյանը:
Հայաստանի լավագույն կին գրոսմայստերի մրցակիցները լինելու են չինացիներ, աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը, Ցզյույ Վենցզյուն, Չժաո Սյուեն, Ժուան Լուֆեյը, ռուսաստանցիներ Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, սլովենուհի Աննա Մուզիչուկը, Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Չժու Չենը (Քաթար), Բաթույագ Մոնգոնթուլը (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի այս տարվա առաջին մրցաշարը կայացել էր օգոստոսին՝ Դոնի Ռոստովում, որտեղ Էլինան 5,0 միավորով 12 մասնակիցների մեջ գրավել էր 9-րդ տեղը: