ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ միեւնույն 3500 դրամ ամսավճարի դիմաց ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է նախկին 128 Կբիթ/վրկ-ի փոխարեն կրկնակի արագ՝ 256 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ: Ավելին, բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանին մեկ տարով՝ «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմը տրվում է բոլորովին անվճար: