Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԶԻՆՎՈՐԸ

Սեպտեմբեր 07,2011 00:00

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ տարածել է մի տեսանյութ, որը պատմում է Արարատ քաղաքից զորակոչված 20-ամյա Հովհաննես Վարդանյանի մասին, ով գտնվում է հոգեբուժարանում: Նախաձեռնությունը հայտնում է, որ «զինվորին բանակում հասցրել են խելագարության, ուղարկել հոգեբուժարան, վաղաժամ զորացրել եւ անտերության մատնել»: Տեսանյութում Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը պատմում է, որ իր որդին 9 օր գտնվել է հոգեբուժարանում, իսկ հարազատներին դրա մասին չեն տեղեկացրել: Նրա պնդմամբ, զորամասի հրամանատարը չի ցանկացել խոսել իր հետ, իսկ պաշտպանության նախարարություն ներկայացված բողոքն անպատասխան է մնացել: Տեսանյութը հասանելի է https://www.youtube.com/watch? v=kltNRmTe2TI -ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել