Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԻՑ»՝ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ

Սեպտեմբեր 07,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ գերակշիռ թիվ են կազմում այն ավտոմեքենաները, որոնք գործում են տաքսի ծառայությունների անվան տակ: Տաքսի ծառայությունները, որոնց տերերի մեծ մասը պետական չինովնիկներ են եւ ԱԺ պատգամավորներ, գործում են ամենատարբեր՝ երբեմն զարմանալի անվանումներով: Երեւանում կարող ես շրջել, օրինակ, «Վերջին հույս» բազմանշանակ անունը կրող տաքսիով: Երեւանցիները կատակում էին՝ այսպես որ գնա, մի օր էլ կարող է բացեն տաքսի ծառայություն «Վերջին հրաժեշտ» անվանումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել