Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶՆ ԸՆԿԱՎ, «ԱՆԳԵԼՆԵՐԸ» ՇԱՏԱՑԱՆ

Սեպտեմբեր 07,2011 00:00

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի նկատմամբ «ռեյդը» շարունակվում է: Իր ղեկավարած պետական կառույցում կատարած ապօրինությունները, չարաշահումներն ու խոշոր չափերի պետական գումարներ յուրացնելը բացահայտելուց հետո կառավարությունն անցել է Մարգար Օհանյանի անձնական բիզնեսում կատարվող ապօրինություններին: «Առավոտի» տեղեկություններով, օրերս ստուգումներ են անցկացրել Մ. Օհանյանին պատկանող «Անգել» տաքսի սերվիսում եւ բացահայտել, որ սերվիսի մեքենաների ընդամենը 20%-ն է պաշտոնապես գրանցված եղել: Այսինքն՝ ՃՈ նախկին պետը, թաքցնելով տաքսիների քանակի մեծ մասը, պետբյուջե սիմվոլիկ գումար է վճարել՝ հարկերի տեսքով: Մարգար Օհանյանին են պատկանում նաեւ մի շարք երթուղագծեր՝ թիվ 39, 22 եւ 45: Կարելի է ենթադրել, որ շուտով «ռեյդ» կլինի նաեւ այս եւ մյուս բիզնեսների վրա: Ընդ որում, 22 եւ 45 երթուղագծերը սպասարկում են Նորք-Մարաշ թաղամասը, «Անգել» տաքսի սերվիսն էլ կրկին գտնվում է Մ. Օհանյանի հայրենի թաղամասում՝ Նորք-Մարաշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել