Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը չի բացառում

Սեպտեմբեր 07,2011 00:00

\"\"Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, մեծ տերությունները  դեմ չեն լինի դրան

«Չի բացառվում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի առանց մեծ տերությունների համաձայնության»,- ըստ tert.am-ի, Turan գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
Նա նշել է, որ մեծ տերություն չհամարվող Ադրբեջանը հնարավոր է՝ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար. «Հաշվի առնելով փակուղային իրավիճակը՝ Ադրբեջանը կարող է որոշում կայացնել, որ պատերազմ սկսելուց բացի՝ այլընտրանք չունի»,- ասել է Լիպարիտյանը՝ նշելով, որ մեծ տերությունները դեմ չեն լինի նրա որոշմանը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Լիպարիտյանն ընդգծել է, որ կողմերն Արձանագրություններից սպասում էին ավելին, քան այդ փաստաթղթերը կարող էին տալ նրանց։ «Հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման հետ մեկտեղ Թուրքիան ցանկանում էր լուծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իսկ Հայաստանը փորձում էր վերացնել երկկողմ հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ շաղկապելու խնդիրը։ Մեծ հաշվով, Երեւանն ու Անկարան անկեղծ էին իրենց նպատակներում»,- ասել է Լիպարիտյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում հիմնական մեղավորը Թուրքիան է, որը մերժեց Հայաստանի՝ հարաբերություններն առանց նախապայմանի վերականգնելու առաջարկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել