Լիբիայի հաղթանակած ապստամբները եւ ՆԱՏՕ-ն ամբողջ Լիբիայով եւ նույնիսկ Աֆրիկայով մեկ փնտրում են այդ երկրի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիին:
Որպես մեթոդական օգնություն «Առավոտն» առաջարկում է իր վարկածը: Պետք է փնտրել ոչ թե գնդապետին, այլ ախալթեքինյան ցեղատեսակի ձիուն, որն ընդամենը 3 տարի առաջ բռնապետին է նվիրել ռուս-լիբիական գործարար խորհրդի համանախագահ
Արա Աբրահամյանը: Եթե գտնվի ձին, ապա, հնարավոր է, կենդանին ինքը փնտրողներին
կտանի իր տիրոջ մոտ: