Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍՆԵՐԻՆ ՉԵ՞Ն ՎՍՏԱՀՈՒՄ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Տավուշի մարզի անձնագրային բաժանմունքների առաջ ամեն օր հերթեր են: Այստեղ են տրվում ընտանեկան նպաստ ստանալու համար սոցիալական ծառայություններ ներկայացվող՝ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքները: Անձնագրային բաժանմունքներում են կատարվում քաղաքացիների գրանցման ճշգրտումները: Ոստիկանության Նոյեմբերյանի անձնագրային բաժանմունքից ստացված տվյալներով՝ նոյեմբերյանցիները մեծամասամբ հարսներին իրենց տանը չեն գրանցում, մինչեւ նրանք զավակ չեն ունենում: Այդ անվստահության պատճառը վերջին տարիներին ավելացած ամուսնալուծության դեպքերն են, երբ ծագում են գույքային վեճեր: Երեխա ունեցած հարսի ոտքը տանը «պնդվում» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել