«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 2-ից 4-ը Facebook սոցիալական ցանցում իրականացրել է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին քվեարկությունը: Արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:
Հաղթանակի կապակցությամբ հեռուստասերիալի ստեղծագործական խմբին ուղարկվել է մրցանակաբաշխության առաջին հաղթողը լինելու մասին հավաստագիր: Մրցանակից զուրկ չի մնացել նաեւ հեռուստասերիալը եթեր հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը, որին նախաձեռնության կողմից փակ ծրարով առաքվելու է 100 դրամ՝ աղբահանության գումար: