Ստեփանակերտի նոր օդանավակայանի, Ստեփանակերտի, Մարտունու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցման եւ ԼՂ-ում կատարած այլ աշխատանքների համար Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ», իսկ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը՝ «Անանիա Շիրակացի» մեդալով:
«Առավոտը» տեղեկացրել է, որ Ստեփանակերտի, Մարտունու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցումն իրականացվում է ԵՃՇՊՀ-ի նախագծերով: Շինաշխատանքները կատարվում են Գ. Գալստյանի ղեկավարությամբ: