Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Սեպտեմբեր 06,2011 00:00

\"\"Երեկ Գիտելիքների եւ գրագիտության միջազգային օրն էր: Այս կապակցությամբ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն ու լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը երեկվա ասուլիսում խոսեցին կրթական ոլորտի խնդիրների, գրագիտության մակարդակի մասին: Բանախոսների կարծիքով՝ կրթական ոլորտի թերություններից մեկն արհեստակցական ուսումնարանների փակելն ու դրանց փոխարեն համալսարաններ բացելն է: Ռ. Դավոյանի խոսքով, դպրոցն այլեւս գիտելիք չի տալիս. «Պատճառը՝ կրթական համակարգի անընդհատ բարեխոխումների ենթարկվելն է, դպրոցականների՝ այստեղ-այնտեղ պարապելով բուհ ընդունվելը: Եթե մեր օրերում կարդացող երեխայի էլ հանդիպում ենք, ապա միայն մի քանի «բարեխիղճ ուսուցիչների» շնորհիվ: Գրախանութները իջան գետնի տակ, բենզալցակայանները բարձրացան, նախկինում հակառակն էր»:
Դ. Գյուրջինյանի պնդմամբ, հասարակության մեջ գրքի եւ գրականության նկատմամբ հետաքրքրության պակաս կա. «Չսովորողը հասարակության մեջ ավելի ազդեցիկ է դառնում, քան մասնագիտական կրթություն ստացածը: Պետությունը պետք է հոգ տանի ավարտողներին աշխատանք ապահովելով: Ո՞ւմ են պետք հազարավոր տնտեսագետներ կամ օտար լեզուների մասնագետներ, հարկ կա տարանջատել, թե ովքե՞ր պետք է հիմնարկներում միայն սուրճ եփեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել