Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹ ՕՐՎԱ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԸ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Սեպտեմբերի 3-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածում շրջվեց վերամբարձ կռունկը: Ժամը 17.30-ին Գյուրջյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող շինհրապարակում կռունկի սլաքը վայր ընկավ, ինչի հետեւանքով բանվորները՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը եւ 37-ամյա Արայիկ Գասպարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին Ա. Գասպարյանը մահացել է, իսկ Ս. Եփրեմյանը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել